Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Անկարայի գագաթնաժողովը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցչական պատվիրակության այցը Թուրքիա հետևում են մնացել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ԱՄՆ-ի դաշնակիցը լինելուց և չի դադարեցնի համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ Սիրիայում:
Ֆրանսիան շարունակում է Սիրիայի հարցով խորհրդակցություններն իր դաշնակիցների հետ` ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Բենժամին Գրիվոն:
Սիրիայում ուժային գործողություն սկսվելու պարագայում Մեծ Բրիտանիայի ինքնաթիռները կհարվածեն Կիպրոսի Ակրոտիրի ռազմաբազայից` գրում է Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ «Panavia Tornado կործանիչ-ռմբարկուները թռիչքուղու վրա են։ Մենք պատրաստ ենք»,-հայտարարել է նա։
Մի քանի օրում Սիրիայում նորից ամեն ինչ խառնվեց իրար: Արևմուտքը մեղադրում է Բաշար Ասադին Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիայի ԱԳՆ-ը պաշտոնական հրավեր է ուղարկել ՔԶԱԿ-ին Դումա գալու ու տեղում հետաքննություն անցկացնելու:
Մոսկվայում գտնում են, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...